00:00:00

Գագիկ Ծառուկյանի կարևոր քայլը

12:19, 10 փետրվար 2023 Քաղաքականություն

Շուրջ երկու ամիս է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է մնալ փակ։ 120 հազար մեր հայրենակիցների ճակատագիրն անորոշ է։ Այս օրերին հասարակական- քաղաքական տարբեր շրջանակների, առանձին անհատների կողմից հնչող հայտարարությունները՝ Արցախին ու արցախցուն օգնելու մեծամասամբ կրում են կենացային մակարդակ։

Շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակիչները իրատեսական գործողությունների կարիք ունեն, որոնք չպետք է արտահայտվեն բացառապես «մտահոգվում ենք», «պատրաստակամ ենք» և նմանատիպ այլ լոզունգներով։

Խիստ անհրաժեշտ ու օրհասական է տրամադրվող ոչ միայն հոգեբանական, այլ նաև առարկայական օգնությունը։ Երեկ հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանքի անունից հերթական լայնածավալ աջակցությունն է տրամադրվում Արցախին։

«Շրջափակման մեջ գտնվող Արցախում ընտանիքներ են կազմավորվել, հարսանիքներ են եղել, ու շրջափակման այս օրերին ծնվել է այս պահի դրությամբ 215 երեխա։

Երեխայի ծնունդն ամենաուժեղ զենքն է։ Երեխայի ծնունդն ամենավառ ապացույցն է, որ Արցախը լինելու է հայկական, որ Արցախը լինելու է խաղաղ ու զարգացող երկիր։ Արցախում ծնված ամեն երեխա մեր հույսն է, մեր ապագան, մեր հպարտությունը։

Այս մասին մտածելը հուզիչ է, բայց նաև ու նախ՝ պարտավորեցնող։ Ցանկանում եմ հայտնել իմ որոշման մասին․ Արցախում շրջափակման ժամանակ ծնված բոլոր 215 երեխաներն իմ ընտանիքի անունից կստանան խորհրդանշական ոսկե խաչեր, իսկ նրանց ընտանիքները՝ անհրաժեշտ աջակցություն՝ այս դժվար պահին փոքրիկների մեծ կարիքները հոգալու համար։ Սրանից զատ՝ ծավալուն աջակցություն կկազմակերպվի արցախյան հազարավոր այլ ընտանիքների ևս»,- գրել էր Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում։ Բացի այդ Արցախ են ուղևորվելու  նաև 10 մեքենա պարենամթերք և 1 մեքենա դեղորայք։ 

Իրապես ազգանվեր ու այս պահին նաև հայապահպան խոշոր ծրագիրն է իրականացնում Գագիկ Ծառուկյանն Արցախում։ Յուրաքանչյուր երեխայի ծնունդ, հատկապես բլոկադայի պայմաններում հույս է արթնացնում, որ Արցախն ու արցախցին ամուր կանգնած է մայր հողին, որ ունի ամուր կամք ապրելու և արարելու։ Իսկ ապրող ու արարող արցախցուն ծայրահեղ ծանր պայմաններում անհրաժեշտ է ցուցաբերել աջակցություն, որն ինչպես նշեցինք զերծ կլինի բաժակաճառերից։

Գագիկ Ծառուկյանը խոստմանը հավատարիմ ցույց է տալիս, որ մեր օրերում արժեքավոր են ոչ միայն հնչող գեղեցիկ հայտարարությունները, ականջ շոյող բառամթերքն, այլ՝ դրանք խոսքից՝ գործի վերացելու պատրաստակամությունը։ Ու հերթական անգամ հանրությունը ականատեսը եղավ գործողության։

Տրամադրվող աջակցությունը նաև կենսական նշանակություն ունի։

Առավել քան համոզված ենք, որ ստեղծված հումանիտար ճգնաժամը կհաղթահարվի, կյանքի ճանապարհը կբացվի, իսկ յուրաքանչյուր նորածնի ճիչ վկայությունն է՝ հայի ու հայկականության պահպանության։ Բայց խիստ կարևոր է, որ Գագիկ Ծառուկյանի ազգանվեր գործուենությունը լինի ազդակ նաև մյուսների համար։ Արցախն ու արցախցին ունեն յուրաքանչյուրի օգնության կարիքը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր