ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ ՊՆ-ի՝ Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։
Մեր տեղեկություններով Զինված ուժերում գոհ են Պապիկյանի բարեփոխումներից, նոր չափանիշների սահմանումներից, և առհասարակ, զինվորականների բոլոր խնդիրները հերթականությամբ լուծելու պատրաստակամությունից։ Բացի այդ ռազմաքաղաքական ղեկավարությունը ևս չի տեսնում Պապիկյանին հեռացնելու պատճառ։
Անգամ ընդդիմությունն է մեծամասամբ գոհ Պաշտպանության նախարարի գործունեությունից։ Սա ակնհայտ դարձավ օրերս խորհրդարանում տեղի ունեցած փակ նիստից, որի ավարտից հետո ընդդիմադիր որոշ պատգամավորներ հայտարարեցին, որ գոհ են հանդիպումից, ստացել են իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ։
Irakanum.am