00:00:00

Ի՞նչ իրավիճակ է ՀՀ տարածքի ավտոճանապարհներին ժամը 16։00-ի դրությամբ

16:21, 09 փետրվար 2023 Հասարակություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Սյունիքի մարզերի, Ապարան-Քուչակ, Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհները։

Սպիտակի,Ստեփանավանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար:

Արագածոտնի, Լոռու մարզերի, Գորիս-Սիսիան, Գորիս-Սիսիան, Վարդաղբյուր-Ցողամարգ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում և Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։

Գորիս քաղաքում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր