Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման հարցը քննարկվում է։ Ռուսաստանի փոխարտգործնախարարն ասուլիսին ասել է, որ Մոսկվան չի հրաժարվում այս մտքից, հայտնում է «Sputnik Արմենիան»։
«Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնք ունենք՝ անցկացման վայրերի և ձևաչափի ապահովման առումով, որպեսզի պայմանավորվածությունների շրջանակում դեպի կայունացում շարժվենք»։