Երեկ Ադրբեջանը կրկին փակել է ԼՂ-ի գազամատակարարման խողովակը, մինչդեռ այն վերականգնվել էր մեկ օր առաջ։ Մինչ այդ՝ Ադրբեջանը խողովակը բացել էր 7 օր առաջ, իսկ փակել՝ դրանից 4 օր առաջ։ Դեկտմեբերի 12-ից ի վեր՝ Ադրբեջանը ԼՂ-ի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս վիճակագրությունը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև գազամատակարարման դադարեցումների և վերականգնումների արանքում էլ տեղի են ունենում այլազան իրադարձություններ։
Սա արդեն ոչ թե «բնապահպաններն» են, այլ պետականորեն իրականացվող գործողություն, որովհետև եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են և տեսանելի, գազախողովակում նրանք չեն նկատվել», - ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։