00:00:00

Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվեց համաձայնությունը

11:40, 09 փետրվար 2023 Քաղաքականություն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվեց համաձայնությունը:

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը:  Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ է քվեարկել 67 պատգամավոր:

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր  միջնորդություն  ներկայացրել Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար:

 

Երեկ ԱԺ-ն համաձայնություն տվեց նաև քրեական հետապնդում հարուցել Պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ: Սեյրան Օհանյանի մասով դատախազը երեք միջնորդություն էր ներկայացրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր