ՀՀ ազգային ժողովը այսօր՝ փետրվարի 9-ին, շարունակում է փետրվարի 7-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները:
Խորհրդարանն այսօր կշարունակի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սարգիս Խանդանյանի թեկնածության քննարկումը:
Կանցկացվի նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ քվեարկությունը: Այնուհետև խորհրդարանը կշարունակի օրակարգում ընդգրկված օրենքների նախագծերի քննարկումը: