00:00:00

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելությունը չի երաշխավորում ստատուս քվոն. Խորվաթիայի ԱԳ նախարար

15:36, 08 փետրվար 2023 Քաղաքականություն

ԵՄ-ն, ինչպես եւ ողջ միջազգային հանրությունը, շատ լուրջ դեր է խաղում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զսպելու հարցում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրիչ Ռադմանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ նրան նաեւ մեծ դեր է վերապահված Լեռնային Ղարաբաղի իրավունքների եւ անվտանգության իրացման հետագա քննարկման ժամանակ, ինչպես հիմա Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման դադարեցման հարցում: Բոլոր հարցերի լուծման ճանապարհը խաղաղության շուրջ բանակցություններն են, փաստել է Միրզոյանը։

Խորվաթիայի ԱԳ նախարարը կարեւորել է ԵՄ երկրորդ առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու որոշումը։ Սակայն, ինչպես ընդգծել է նախարարը, մոտ 100 անձից բաղկացած քաղաքացիական առաքելության մեկնարկը, որը նախատեսված է 2 տարվա համար, ժամանակավոր գործիք է։ «Դա չի երաշխավորում ստատուս քվոն»,-հիշեցրել է նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր