Մենք հնարավոր չգտանք մասնակցելու դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պլանավորված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հերթական քննարկմանը՝ Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից ելնելով, բայց միևնույն է, չմասնակցելով հանդերձ մենք փոխանցել ենք մեր առաջարկները Բաքվին, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Բայց մոտ 10 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի պատասխանը։ Ըստ էության՝ քննարկման փուլում ենք։ Սա ցույց է տալիս, որ բանակցքային գործընթացը մեծ հաշվով կանգ չի առել, մեկնաբանություններն ու առաջարկները շարունակվել են փոխանակվել, և այժմ մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով՝ ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա», - ասաց Միրզոյանը։