00:00:00

ԱԳՆ-ում նախորդ տարի շուրջ 700 մլն դրամի պարգևավճար են բաժանել

19:42, 06 փետրվար 2023 Քաղաքականություն

Նախորդ տարեվերջին Կոտայքի մարզի Քասախ գյուղում 112 միլիոն դրամով առանձնատուն ձեռք բերած ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցում պարզվում է պարգևավճար բաժանելու հարցում ժլատ չեն։ Միայն անցած` 2022 թվականին Արտաքին գործերի նախարարության աշխատակիցները ընդհանուր առմամբ ստացել են  669, 538, 557 ՀՀ դրամի պարգևավճար։

Այս մասին Irakanum.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարության լրատվական ծառայությունից։ Թե շուրջ 700 միլիոն դրամի հասնող պարգևավճարից որքա՞ն է ստացել ինքը՝ Արարատ Միրզոյանը նախարարությունից չեն հայտնել, այդպես էլ մեր գրավոր հարցման այդ հատվածին չպատասխանելով։

Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե ինչ եկամուտ, շարժական ու անշարժ գույքի է տիրապետում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, կառույցից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Միրզոյանը, ինչպես նաև իր ընտանիքի անդամները, գույքի, եկամուտի և շահերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով կներկայացնեն պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրեր, որոնք հասանելի  կլինեն հանրությանը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր