00:00:00

Երբ Արցախի հարցում ձեր դիրքորոշումը կասեք, ես էլ ձեր «սնդիկ փարթիների» մասին դիրքորոշում կասեմ․ Հայկ Մամիջանյանը՝ իշխանությանը

12:02, 17 հունվար 2023 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մեղադրեց ընդդիմությանը՝ գրեթե բոլոր նախագծերին ձեռնպահ քվեարկելու ու դիրքորոշումը չհստակեցենու համար։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, արձագանքելով Ռուբինյանի ելույթին, ասաց․

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դիրքորրոշում են հայտել մի շարք կարևոր հարցում, որի շուրջ որևէ կարծիք ոչ մեկդ չեք համարձակվում ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այ, երբ դրա դիրքորոշումը կասեք, ես ձեր «սնդիկ փարթիների մասին»(նկատի ունի ԱԺ-ում քննարկված սնդիկի մասին օրենքը-Tert.am) դիրքորոշումը կասեմ։ Ես ներողություն եմ խնդրում արցախիներից, որ այս պայմաններում ստիպված են նայել այս նապաստակ նկարոցին»։

Արձագանքելով Հայկ Մամիջանյանին՝ Ալեն Սիմոնյանը ասաց․

«Ես չեմ հասկանում ինչ գործ ունի ձեզ նման լուրջ քաղաքական գործիչը  նապաստակ փարթիին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր