Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել են կառավարությունից։
Ըստ աղբյուրի՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին կմասնակցեն պետությունների և կառավարությունների ավելի քան 50 ղեկավարներ։
Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին։ 2022 թվականին Հայաստանը ներկայացնում էր նախագահը։