Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ հարկավոր է գործողություններ ձեռնարկել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է լիբանանահայ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության ոլորտի նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը:
«Հարկավոր է, որ միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի հայերի դեմ Ադրբեջանի կառավարության անմարդկային գործողություններին: Շատերն են քննադատել շրջափակումը, սակայն հարկավոր է գործողություններ ձեռնարկել», - գրել է Փաթափությանն՝ իր գրառմանը կցելով CNN-ի հրապարակած հոդվածը Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած ծանր իրավիճակի մասին: