00:00:00

Սյունիքը ողնաշար է, Սյունիքը ուղիղ է․ եթե անհրաժեշտ լինի, բոլորս մեր կյանքը կտանք, կպաշտպանենք մեր հայրենիքը․ Սյունիքի մարզպետ

21:03, 14 հունվար 2023 Քաղաքականություն

«Սյունիքը ողնաշար է, Սյունիքը ուղիղ է, Սյունիքը պետք է լինի ամուր»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Արցախն էլ էր մեր ողնաշարը, մտավախություն չունե՞ք, որ Արցախից հետո Սյունիքն էլ է տարածքային կորուստների առջև կանգնելու հարցին ի պատասխան, Ռոբերտ Ղուկասյանն ասաց․

«Եթե անհրաժեշտ լինի, բոլորս մեր կյանքը կտանք, կպաշտպանենք մեր հայրենիքը։ Սյունիքի բնակչությունն ամբողջությամբ պատրաստ է ամեն քառակուսի մետրի համար իր կյանքը տալ։ Հենց պաշտպանության նախարարությունը դրա անհրաժեշտությունը կտեսնի ու մեզ կասի նման հրաման, մենք բոլորս միասին պատրաստ ենք։ Պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր