Եթե թշնամուն ինչ-որ միջանցք կամ ճանապարհ տրամադրվի Կապանի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում։ Այս մասին «ԻնՍպորտ Սյունիք»-ի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։
Կապանի համայնքապետի խոսքով սեպտեբմերյան վերջին ագրեսիայից հետո թշնամու և հայ դիրքապահների միջով կրակոցներ եղել են, ինչը պարբերական բնույթ է կրում, բայց սեպտեմբերի 13-14-ից հետո որևէ դիրքային փոփոխություն կամ առաջխաղացում չի արձանագրվել։
«Վերջին լուրջ մարտական գործողությունները եղել են սեպտեմբերի 13-ին և 14-ին։ Գաղտնիք չէ, որ անվտանգային առումով իրավիճակը շարունակում է լարված մնալ»,- նշեց Կապան համայնքի ղեկավարը։