ՀՅԴ կուսակցության անդամների գործով ձերբակալված Հունան Մելքոնյանը ազատ արձակվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց քննիչի ներկայացրած կալանավորման միջնորդությունը, իսկ ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ: ՀՅԴ կուսակցության անդամների գործով ձերբակալված Հունան Մելքոնյանը ազատ արձակվեց: Փառք Տիրոջը»,- գրել է Հովհաննիսյանը։