00:00:00

Հայտնի է՝ ոստիկանապետի ու ՆԳՆ փոխնարարների անունները

11:54, 07 հունվար 2023 Քաղաքականություն

Կառավարության այս տարվա անդրանիկ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՆԳ նախարարության ստեղծման  նախագծին, ասել էր, որ  ՆԳՆ-ի ձևավորման փուլում ենք, և արդեն հաջորդ շաբաթ նախարար և փոխնախարարներ կնշանակվեն: Փաշինյանի  խոսքով՝ ԱԻՆ-ը դեռևս 4 ամիս կշարունակի գոյություն ունենալ՝ այս փոփոխությունների ընթացքն անցնցում ապահովելու համար:

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Փաշինյանն արդեն իսկ որոշել է ՆԳ նախարարության կազմը։ Ըստ մեզ հասած տեղեկությունների ոստիկանապետ Վահե Ղազարյանի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը կնշանակվի ոստիկանապետի պաշտոնում,  ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը կշնանակվի ՆԳ նախարարի տեղակալ, համակարգելով միգրացիոն, անձնագրային ու ճանապարհային ոստիկանության բաժինները։ Վահե Ղազարյանի մյուս տեղակալներից Կամո Ցուցուլյանն էլ կնշանակվի Ներքին գործերի նախարարի տեղակալ։ Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը ևս կնշանակվի ՆԳՆ փոխնախարար։

Ինչ վերաբերում է ՆԳ նախարարի պաշտոնին, ապա մեր աղբյուրների փոխանցմամբ այդ պաշտոնին ներկայումս քննարկվում է Վահե Ղազարյանի և ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի անունները, սակայն Նիկոլ Փաշինյանը վերջնական որոշում չունի։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր