Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է Արևելյան եկեղեցիների ուղղափառ և կաթոլիկ հավատացյալներին Քրիստոսի Ծննդյան տոնի կապակցությամբ:
«Սրտանց շնորհավորանքներ եմ հղում Արևելյան եկեղեցիների համայնքներին, ինչպես կաթոլիկ, այնպես էլ ուղղափառներին, որոնք վաղը նշելու են Տիրոջ Սուրբ Ծնունդը»,- ասել է քահանայապետը՝ Առաքելական պալատի պատուհանից դիմելով հավատացյալներին Աստվածահայտնության տոնի կապակցությամբ, որն այսօր նշում է Հռոմի կաթոլիկ եկեղեցին: