Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Այս մասին MediaHub-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով հարցին, թե որքանով են համապատասխանում թուրքական ԶԼՄ֊ների լուրերը, թե Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:
"Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի",֊ ասաց Հունանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան և Հայաստանը բանակցությունների ընթացքում որոշել են վերացնել ուղղակի օդային բեռնափոխադրումների խոչընդոտները։