00:00:00

Ես չգիտեմ, չեմ հասկանում, թե Նեռն ինչի՞ հատկապես քեզ ընտրեց. Նաիրա Զոհրաբյան

19:45, 31 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է.

«Հայի հակառակ կողմը

2018-ին մենք, որ հրապարակում մերժում էինք անցյալը, որ համարում էինք անարդար, չգիտեինք, որ այն ներկան, որ բերելու է հիմնական մերժողը, դառնալու է մեր ամենամեծ ողբերգությունն ու ամենամեծ հայրենադավությունը։ 

Դու թավշյա բռնության առաջին արարից մինչ օրս քաղաքացուն նստեցրեցիր վրեժի և ատելության թունավոր ասեղի վրա։

Դու քաղաքացուն նշանակեցիր «հպարտ պողոս», ով իրավունք ունի քացով ջարդելու քո  կառավարության դուռը, բայց նույն «հպարտին» ծեփեցիր պատերին ու սվաղեցիր ասֆալտին։
Դու վախեցար կոչվել Դավաճան ու հազարավոր պայծառ տղաների տարար երաշխավորված մահվան։

Դու հանձնեցիր Արցախն ու հենց հիմա մեր գժվելու սիրուն Շուշիում ազան  է հնչում։
Դու քո կիրթ բարեկամին խոստացար ու մաս-մաս, տուն-տուն հանձնում ես մեր հայրենիքը։
Դու սպանեցիր հինգ հազար տղա, որ որդի պիտի ունենային ու իրենց որդուն ուսին նստեցրած՝ այս Նոր տարին պիտի դիմավորեին։

Դու մահը սարքեցիր սովորական վիճակագրություն։
Դու և քո կինը սպանեցիք մի ամբողջ սերունդ՝ քո կնոջ ասած՝ «հանուն ոչնչի»։
Դու իմ ու հազարավոր իմ հայրենակիցների ընտանիքը բաժանեցիր ու մեզ թշնամացրեցիր մեր արյունակցի հետ։

Դու մեր հազարավոր որդիներին թողեցիր ձյան տակ թաղված ու մոլագարի նման շարունակում ես հետապնդել  քեզ մերժողներին։
Դու «Արցախը Հայաստան է և վերջ» բղավելով՝ ձեռքերդ լվացար Արցախից, 120 հազար հայ մարդու թողնելով թուրքի օղակում։

Դու կոլեկտիվացրեցիր քո Հուդա լինելը՝ սեփական թիմակիցներիդ սարքելով դավաճանության ու հայրենիքի ուրացման համասեփականատեր։
Դու հասարակության մի հատվածից սարքեցիր մոլագար-փնթի սեկտանտ, ովքեր պատրաստ են հանուն քո իշխանության դառնալ թուրքի համբալ։
Դու մեր քնքշանքի միակ վայրը սարքեցիր Եռաբլուրը, ուր ամեն օր սեր են պատմում դեռ տաք շիրիմներին։ 

Քո ու քո ընտանիքի պատճառով մենք ամաչում ենք լինել երջանիկ։
Դու, այո՛, միա՛կ մեղավորն ու միա՛կ պատասխանատուն ես այս մեծ արհավիրքի, որ դարի մարդասպանությունն էր, էս անգամ՝ հայի ձեռքով։ 
Մարդիկ քեզ ատում են։ Քեզ վախենում են պատմել կործանարար ու արնահամ էդ ատելության մասին։ 

Ես չգիտեմ, չեմ հասկանում, թե Նեռն ինչի՞ հատկապես քեզ ընտրեց։
Ես չունեմ այդ հարցի պատասխանը։
Հիմա, երբ ընդամենը մի քանի ժամից  2022-ը կգնա, ես ու իմ նման հարյուր հազարավոր մարդիկ մի ցանկություն ենք պահելու, որ մեր վաղվա կյանքում դու չլինես։
Դու չլինես։
Դու չլինես»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր