00:00:00

Արցախցիները մեր բոլորիս փոխարեն հիմա ճգնում են եւ դա աննպատակ չի. Ստեփան Դանիելյան

18:31, 31 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

«Հայաստանի վերածնունդը սկսվելու է Արցախից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է.

«Արցախի մեր հայրենակիցները հիմա գերության մեջ են, բառիս բուն իմաստով։ Դա անկեղծության պահն է եւ իրենց համար, եւ, հատկապես, մեզ համար։ Դա ասկեզա է, կամ պաս է, ու ովքեր կկարողանան այդ փորձությամբ գիտակցաբար անցնել, նրանց համար կբացվի նոր ուղի։

Դա Ճշմարտության գիտակցական ընկալման ճանապարհի սկիզբն է։

Շնորհավոր բոլոր արցախցիների նոր տարին, եւ բոլոր նրանց, ովքեր գիտակցում են, որ արցախցիներնը մեր բոլորիս փոխարեն հիմա ճգնում են եւ դա աննպատակ չի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր