00:00:00

Վարդապետյանների հարսը․ ո՞վ է ՆԳ նախարարի տեղակալ նշանակվող Արփինե Սարգսյանը և ինչ բիզնես է նվեր ստացել նրա ամուսինը

14:57, 30 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Երեկ Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարարությունում հայտարարեց, որ փոխնախարար Արփինե Սարգսյանը կնշակավի ՆԳ նախարարի տեղակալ։

Իսկ ով է Արփինե Սարգսյանը, բացի Արդարադատության փոխնախարար լինելուց, ում բախտը բերեց այն բանից հետո, երբ արդարադատության նախարարության մյուս տեղակալները նշանակվեցին տարբեր կառույցներում պաշտոնների։ Արփինե Սարգսյանը եղել է Արփինե Հովհաննիսյանի տեղակալի օգնականը Արդարադատության նախարարությունում։ Նախկինում գործող «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար Վարդան Վարդապետյանի հարսն է, ՀՀԿ–ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի եղբորորդու կինը։

Նրա ամուսինը, կնոջ արդարադատության փոխնախարար նշանակվելուց հետո երկու խոշոր նվիրատվություն է ստացել՝ բիզնես, և առանձնատուն։ Թե ով է առատաձեռն նվիրատուն, կամ որտեղից նվիրատուին այդ ամենը, հայտնի չէ։ Ամուսնուն՝ Արշակ Վարդապետյանին է պատկանում Մալաթիայի խոշոր ավտոկայանատեղիներից մեկը, մյուս նվերը բնակարան է, կրկին Մալաթիայում։ Բանկային հաշվին ամուսինը 11 հազար դոլար ունի, կանխիկ՝ 28000 դոլար, 5000 եվրո, և 8 մլն դրամ։ Բիզնեսը նվեր ստացել է 2021–ին։ 28 000 դոլարը ևս նվիրատվություն է։ 34000 դոլար էլ կնոջ դոլարային ունեցվածքն է։ Բայց, բացի այդ, ամուսինը կրիպտոարժույթների սիրահար է, ունի 22,575 Ripple (XRP)։

Irakanum.am-ի տեղեկություններով՝ Արփինե Սարգսյանը գաղտնի է պահում իր ամուսնու վերաբերյալ տեղեկությունները, անգամ կարիերայի աճի համար չի փոխել ազգանունը։ Այս ամսվա սկզբին, հավաքույթներից մեկի ժամանակ հայտնել է, որ ինքն ապագա ՆԳ նախարարն է, սակայն Փաշինյանի առաջարկը, որ կնշականվի ՆԳ փոխնախարար, առաջացրել է Արփինե Սարգսյանի դժգոհությունը, սակայն համաձայն է առաջարկին՝ ունենալով հեռահար պլաններ։ Նշենք, որ Արփինե Սարգսյանի ամուսինն աշխատում է Բարձրագույն դատական խորհրդում՝ կնոջ նախկին ղեկավար Կարեն Անդրեասյանի խորհրդականն է։

 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր