00:00:00

Միակ տարբերակը ստեղծված ծանր իրադրությունում, բնականաբար, այս իշխանության շուտափույթ հեռացումն է. Աբրահամյան

10:14, 30 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Վերջին մի քանի օրերի լրահոսում մի ուշագրավ հայտարարություն գրեթե չքննարկվեց։ ՌԴ-ն արձագանքեց Թուրքիայի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որում նշվում էր, որ նպատակ է դրվել  մինչև 2025 թվականը Ադրբեջանի զինված ուժերի մարտական պատրաստության, սպառազինությանը վիճակը հասցնել Թուրքիայի բանակի մակարդակին և ավարտել 2 զորքերի ամբողջական ինտեգրումը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը չպետք է խախտի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։

Անկասկած, Մոսկվայում գիտակցում են, որ Թուրքիա-Ադրբեջան մակարդակում՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական համագործակցությունը կառուցվում է առաջին հերթին ՌԴ-ի ու Իրանի ազդեցության կրճատման հաշվին ու նպատակով և այսօր էլ դրսևորվող գործընթացները, այդ թվում՝ Հայաստանի ու Արցախի շուրջ, ռեգիոնալ, գեոպոլիտիկ տեսանկյունից, այդ նպատակն են հետապնդում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր