00:00:00

Լավրովը նոյեմբերի 22-23-ը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին

16:59, 17 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Նոյեմբերի 22-23-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։

«Նոյեմբերի 22-23-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ Միջոցառումը կանցկացվի Երեւանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախօրեին»,- ասաց դիվանագետը։»,- ասաց դիվանագետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր