00:00:00

ՀԱՊԿ երկրների ՊՆ ներկայացուցիչները քննարկել են ճգնաժամային արձագանքման հարցերը

16:28, 17 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Նոյեմբերի 16-ին եւ 17-ին Մինսկում ՀԱՊԿ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են հավաքական անվտանգության համակարգի ամրապնդման արդիական հարցերը։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

«ՀԱՊԿ հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների զարգացում, նախապատրաստում եւ կիրառում» թեմայով միջազգային ռազմագիտական ​​համաժողովի շրջանակում շեշտը դրվել է Կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման վրա։

Համաժողովին մասնակցել են նաեւ քարտուղարության եւ միացյալ շտաբի պատվիրակությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր