00:00:00

ԱՆ-ն ներկայացրել է ՔԿՀ-ներում հայտնաբերված թմրանյութերի և այլ արգելված իրերի օգոստոսի հաշվետու զեկույցը

18:36, 06 սեպտեմբեր 2022 Իրավական

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ:

ԱՆ-ից հայտնում են, որ հավատարիմ մնալով Կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ Արդարադատության նախարարությունը ներկայացնում է օգոստոս ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույց:

«Արմավիր», «Նուբարաշեն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալների մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացիներին: Արդյունքում տեսակցության եկած անձանց մոտ հայտնաբերվել են կասկածելի փաթեթներ, որոնցում առկա են եղել բջջային հեռախոսներ և թմրամիջոցին նմանվող տարբեր զանգվածներ:

Մեկ այլ դեպքով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալին: Արդյունքում վերջինիս մոտ առկա դույլի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում եղել են հերոյին, մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, ինչպես նաև բջջային հեռախոս, բաժանորդային քարտ, wi-fi սարք, ականջակալ և բջջային հեռախոսի 5 լիցքավորման լար:

Ավելի վաղ՝ նույն հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներն զննության էին ենթարկել դատապարտյալներից մեկին և վերջինիս ափից հայտնաբերել կասկածելի փաթեթ, որում ևս առկա էր մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ բյուրեղանման զանգված։

Վերը թվարկված բոլոր դեպքերով քրեական գործի շրջանակում նախապատրաստվում են նյութեր, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ: Մանրամասն զեկույցը ներկայացված է կից պատկերում

հանրապետության միս-մսեղիքի իրացման ցանցում:

Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են իրացման ցանցի 47 կազմակերպություն, որոնցից 12-ում հայտնաբերված միս-մսեղիքի խմբաքանակները չեն ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, կազմվել են արձանագրություններ: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 419,6 կգ մսի վաճառքը:

Մանավորապես՝

Երևան - ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 37 կգ (21 կգ խԵԿ, 16 կգ խոզ) մսի իրացումը,

Արագածոտն - ստուգվել է 2 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 43 կգ (30 կգ խԵԿ, 13 կգ խոզ) մսի իրացումը,

Արարատ - ստուգվել է 2 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 40,6 կգ (22 կգ ՄԵԿ 18,6 կգ խոզ) մսի իրացումը,

Արմավիր – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 74 կգ (61 կգ խԵԿ, 13 կգ խոզ) մսի իրացումը,

Գեղարքունիք – ստուգվել է 9 կազմակերպություն, կազմվել է 4 արձանագրություն, կասեցվել է 155 կգ (95 կգ խԵԿ, 60 կգ խոզ) մսի իրացումը,

Լոռի - ստուգվել է – 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,

Կոտայք - ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 28 կգ (18 կգ խԵԿ, 10 կգ խոզ) մսի իրացումը,

Շիրակ - ստուգվել է 1 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,

Սյունիք - ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 40 կգ խոզ մսի իրացումը,

Վայոց Ձոր – ստուգվել է 1 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 2 կգ խոզ մսի իրացումը,

Տավուշ – ստուգվել է – 8 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել:

Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր