«ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ եվրոպացիները պատրաստել են մի զեկույց, որտեղ ամփոփված են Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները, գնահատականները, տարբեր ոլորտներում արձանագրված, խնդիրները, հաջողությունները և այլն»,- այսօր ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Սա պաշտոնական փաստաթուղթ է, այն ստորագրված է Եվրոպայի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի կողմից, պատրաստվել է արտաքին և անվտանգային հարցերով եվրոպական հանձնաժողվի բարձրագույն հանձնակատարի ժոզեպ Բորելի գրասենյակի կողմից»,- նշել է նա։
«Բնական է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում ԵՄ-ը գնահատական է տվել նաև տարածաշրջանային, անվտանգային խնդիրների, զարգացումների մասին։ Էս ամբողջ տեքստում չկա գեթ մեկ անգամ օգտագործված «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։
Խոսելով հայ-ադրբեջանական խնդիրների մասին՝ եվրոպական պաշտոնյաները, պաշտոնական Բրյուսելը ամբողջությամբ հրաժարվել են «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումից ընդամենը մեկ անգամ օգտագործված է ադրբեջանցիների կողմից հանդուրժվող «Ղարաբաղ» բառը»,- նկատել է Աշոտյանը։