00:00:00

Այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք

15:48, 27 մայիս 2022

Առողջապահության նախարարությունը թարմ տվյալներ է հայտնում Կապիկի ծաղիկ հիվանդության վերաբերյալ․

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների` այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք, ևս 93 դեպք հետազոտվում է, մահացու դեպքեր չկան։

Հիվանդության դեպքերը հաստատվել են 20 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Ֆինլանդիա, Չեխիա, Սլովենիա, Արաբական Միացյալ Էմիրություններ)։

Հիվանդության հարուցչի ամբողջական գենոմային հետազոտությունը հաստատել է, որ հիվանդների մոտ շրջանառում է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որն ավելի թեթև է ընթանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր