00:00:00

Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

15:15, 27 մայիս 2022

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Պետրոսյանը մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու և անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու համար։

Մայիսի 26-ին գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Նախկին պատգամավորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Դատական նիստի օր դեռ չի նշանակվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր