00:00:00

0 °C Երևան

#SpaceX-ի հրապարակումներում չկա տեղեկություն Հայաստանին պատկանող արբանյակի մասին

16:39, 26 մայիս 2022 Հասարակություն


Այսօր առավոտյան կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։ Այդ մասին տեսանյութ հրապարակեց նաև Կառավարությունը։ Կարճ ժամանակ անց հանրությունն սկսեց ուսումնասիրել տեղեկատվության իսկությունը։ Այժմ արդեն համացանցը ողողված է SpaceX-ի պաշտոնական կայքի և Վիքիպեդիայի պաշտոնական էջի տեղեկատվությամբ, որում 2022 թվականի մայիսի 25-ին արձակված արբանյակների ցանկում բացակայում է տեղեկատվությունը «Հայաստանի արբանյակի» վերաբերյալ։

Ավելին, SpaceX-ի Վիքիպեդիայի պաշտոնական էջում Հայաստանի արբանյակի մասին չկա որևէ տեղեկատվություն նաև այլ ամսաթվերին, այն դեպքում, երբ հրապարակված է բոլոր երկրների ցանկը, որոնց արբանյակները դուրս են բերվել ուղեծիր։

Տեղեկությունների համաձայն, Հայաստանն ընդամենը լուսանկարչական որոշ գործողությունների թույլտվություն է գնել Իսպանիական մասնավոր ընկերություններից մեկին պատկանող արբանյակից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր