Google maps-ի քարտեզների թարմացումից հետո Ստեփանակերտի քարտեզի վրա հայտնվել են ադրբեջաներեն անվանումներ։ Ադրբեջաներենով է նշված ինչպես ժամանցի վայրերը՝ ռեստորաններ, զբոսայգիներ, խանութներ, պատմաերկրագիտական թանգարանը, Ստեփանակերտի մարզադաշտը, այնպես էլ՝ պետական հաստատությունները՝ Ազգային ժողովը, ԱԳՆ֊ն, Արցախփոսթը և այլն։ Նույնիսկ Արցախի պետական համալսարնն է «ադրբեջանական դարձել»:
Նախկինում Ստեփանակերտի ժամանցի վայրերն ու պետական հաստատությունները գրառված էին միայն հայերենով ու անգլերենով կամ ռուսերենով։ Այժմ միայն ադրբեջաներենով է գրված՝ նույնիսկ հայերեն տարբերակը չկա։
Ստեփանակերտի թաղամասերը նույնպես ադրբեջաներեն անվանումներ են ստացել։
Եվս մեկ կարևոր բան արձանագրեք։ Google-ի քարտեզներում Ստեփանակերտի կենտրոնական փողոցների անվանումները միայն հայերենով է նշվում՝ նախկին հայերեն և օտար լեզվով նշումների փոխարեն։ Հավանաբար տեղ են թողնում, որպեսզի հաջորդը Ստեփանակերտի փողոցների ադրբեջանական անվանումները խզբզեն, ինչպես օրինակ Ստեփանակերտի ու մյուս հայկական բնակավայրերի անվանումների հետ է արվում՝ հայերեն֊ադրբեջաներեն տարբերակներով։
Թե ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ պետք է հարցնենք պատկան մարմիններին։
Իսկ, թե ինչի՞ համար է սա արվում՝ դժվար չէ կռահել։
Հ.Գ.
«Էթնիկ հայերին» նույնիսկ հայերենը թույլատրված չէ։