Զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 30-ին, Ազատության հրապարակից երթ են անցկացնում դեպի Կառավարություն եւ Դատախազություն։ Նրանք քայլերթով կրկին վերադառնալու են Ազատության հրապարակ։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ից, զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անցկացնում Դատախազության շենքի առջեւ՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցվի քրեական գործ, նա կալանավորվի, իսկ իրենց էլ տրվի կարգավիճակ՝ որպես տուժողի իրավահաջորդ։