Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հայտարարել է, թե իրենք «նոր իրողություններ են կերտել», այն դեպքում, երբ մեզ, ցավալիորեն, նաև Հայաստանի ներսից փորձում են ստիպել «հաշտվել իրողությունների հետ» կամ ավելի հասկանալի ձևակերպմամբ՝ հանձնվել թշնամու պիղծ ողորմածությանը։
Հանուն Հայաստանի և Արցախի այսօր մեր հայրենիքում ծավալված պայքարը միտված է ոչ թե մեզ համար ակնհայտորեն թշնամական «իրողությունների հետ հաշտվելուն», այլ առաջին հերթին դրանք փոխելուն, հենց այնպես, ինչպես դա մեր ազգն արել է նաև 1990-ականների սկզբներին՝ ծնկի բերելով թշնամուն, ի հեճուկս բոլոր «իրողությունների» և դրանց հետ իբր հաշտվել քարոզողների։
Հայաստանը և Արցախը՝ որպես միասնական ազգի և պետականության կենսական բոլոր ավիշներով կապակցված երկու անքակտելի բաղադրիչներ, չեն կարող և չեն հանձնվելու, քանզի մեր և մեր պետականությունների գոյությունն իսկ ոչ թե թշնամական օրակարգ «իրողությունների հետ հաշտվելու», այլ հենց այդ «իրողությունները» համազգային կամքով և արդյունավետ խիզախումով փոփոխելու արդյունք է։
Իրանագետ Վարդան Ոսկանյան