00:00:00

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր

13:30, 29 ապրիլ 2022

Ապրիլի 29-ին, աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։

ՊՆ-ից հայտնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասում ընթացող շինարարական և հիմնանորոգման աշատանքներին, մոդուլային տիպի շինություններում զինծառայողների համար ստեղծված կենցաղային պայմաններին։

Սուրեն Պապիկյանը եղել է նաև սահմանագոտու մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։ Պաշտպանության նախարարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել մարտական դիրքերի ու ենթակառուցվածքների անվտանգության ապահովման և տեխնիկական հագեցման խնդիրներին, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականեր՝ իրականացվող ամրաշինական և կահավորման աշխատանքները պատշաճ որակով և սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր