00:00:00

ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Ալեն Սիմոնյանի ընտրությունը

12:29, 29 ապրիլ 2022

Սահմանադրական դատարան այսօր սահմանադրական է ճանաչել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։

«ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը:
 
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում», - հայտնել են ՍԴ-ից։
 
Հիշեցնենք՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները բողոք էին ներկայացրել Սահամանադրական դատարան, որ ԱԺ որոշումը, որը վերաբերում է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրելուն, ճանաչվի Սահամանադրությանը հակասող ու անվավեր։
 
Ընդդիմադիրների կարծիքով՝ ԱԺ նախագահի ընտրությունը Սահմանադրության օրենքի խախտմամբ է տեղի ունեցել, քանի որ ընտրության ժամանակ իրենց առաջադրած երկու թեկնածուները՝ «Հայաստան» դաշինքի այդ ժամանակ կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի ներկայությունն ապահովված չի եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր