00:00:00

Խաչատուր Սուքիասյանի որդին ապօրինի շինարարություն է իրականացնում Երևանի կենտրոնում

14:34, 05 ապրիլ 2022 Քաղաքականություն

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը, Երևան քաղաքի կենտրոնում ապօրինի շինարարություն է իրականացնում։ 

«Հետք»-ը մարտի 31-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ֆիքսել էր, որ Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասում շինարարական աշխատանքներ են ընթանում։ «Լունապարկի» սկզբնամասում՝ «Քուին բուրգեր» սննդի կետի հարևանությամբ, բետոնախառնիչ մեքենա է աշխատում, իսկ սննդի կետի հետնամասում հենասյուներ են կառուցվում։ Արդեն հաջորդ աշխատանքային օրը՝ ապրիլի 1-ին, գրավոր հարցմամբ դիմեցինք Երևանի քաղաքապետարան, խնդրեցինք տրամադրել շինարարությունը թույլատրող քաղաքաշինական փաստաթղթերը։

Երևանի քաղաքապետարանից այսօր՝ մարտի 5-ին, ստացած պատասխանից պարզ դարձավ, որ շինարարությունն ապօրինի է իրականացվում, իսկ կառուցապատողն ԱԺ պատագամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին է` Ալբերտ Սուքիասյանը։

«Տեղեկացնում ենք, որ Տիգրան Մեծի պողոտայի հ.17/4 հասցեում, առանց համապատասխան թույլտվության, իրականացվել է շինության վերակառուցման, մասնավորապես քարե պատերի և ծածկի իրականացման աշխատանքներ, որի առնչությամբ աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 30.03.2022 թվականին քաղաքացի Ալբերտ Սուքիասյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 041196 արձանագրությունը՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու համար»,- «Հետք»-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Երևանի քաղաքապետարանից փորձեցինք ճշտել՝ արձանագրությունը կազմելուց հետո ապօրինի շինությունը քանդվելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ գործողություններ են հաջորդելու կառուցապատման փաստը հաստատելու վարչարարությանը։

Մեր արդեն բանավոր հարցերին ի պատասխան քաղաքապետարանից փոխանցեցին, որ Ալբերտ Սուքիասյանի կատարած իրավախախտման համար առաջիկայում 200 հազար դրամ տուգանք նախատեսող վարչական ակտ կկազմվի, իսկ շինարարությունը շարունակելու դեպքում՝ 2.5 միլիոն դրամ։

Ըստ քաղաքապետարանի, քանի որ շինարարությունն իրականացվել է անհատներին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, քաղաքապետարանը չի կարող այն ապամոնտաժել։ Բացի այդ, ապօրինի կառույցը հետագայում հնարավոր չէ սեփականաշնորհել, քանի որ 2022թ․-ից ինքնակամ կառուցված շինությունները ենթակա չեն օրինականացման։

Ուշադրության արժանի է այն փաստը, որ մենք ապօրինի շինարարությունն արձանագրել ենք մարտի 31-ին, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են մեկ օր առաջ (30.03.2022թ.)։ Այսինքն ապօրինի շինարարության մասին արձանագրությունը կազմելու հաջորդ օրը Ալբերտ Սուքիասյանը շարունակել է շինարարությունը:

Երևանի քաղաքապետարանից փորձեցինք ճշտել՝ արձանագրությունը կազմելուց հետո ապօրինի շինությունը քանդվելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ գործողություններ են հաջորդելու կառուցապատման փաստը հաստատելու վարչարարությանը։

Մեր արդեն բանավոր հարցերին ի պատասխան քաղաքապետարանից փոխանցեցին, որ Ալբերտ Սուքիասյանի կատարած իրավախախտման համար առաջիկայում 200 հազար դրամ տուգանք նախատեսող վարչական ակտ կկազմվի, իսկ շինարարությունը շարունակելու դեպքում՝ 2.5 միլիոն դրամ։

Ըստ քաղաքապետարանի, քանի որ շինարարությունն իրականացվել է անհատներին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, քաղաքապետարանը չի կարող այն ապամոնտաժել։ Բացի այդ, ապօրինի կառույցը հետագայում հնարավոր չէ սեփականաշնորհել, քանի որ 2022թ․-ից ինքնակամ կառուցված շինությունները ենթակա չեն օրինականացման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր