00:00:00

Ռուբեն Ռուբինյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Արցախում իրադրությունը․ դեսպանն այն մտահոգիչ է համարել

15:01, 04 ապրիլ 2022

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ–ից, ըստ ԱԺ փոխնախագահի` Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն:

Դեսպանը մտահոգիչ է համարել Արցախում առկա իրադրությունը:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության գործընթացի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր