00:00:00

Բելառուսի դիվանագետների վերջին խումբը լքել է Ուկրաինան

18:21, 19 մարտ 2022 Աշխարհ

Կիևում Բելառուսի դեսպան Իգոր Սոկոլը հայտնել է, որ ուրբաթ-շաբաթ օրերին Ուկրաինայի տարածքը լքած բելառուս դիվանագետների խումբը վերջինն է։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստի լրատվական գործակալությունը։

«Մենք փաստացի շրջափակման մեջ էինք, այդ պատճառով ԱԳՆ ղեկավարությունը որոշեց տարհանել դեսպանատունը։ Սա վերջին խումբն էր 11 հոգուց բաղկացած, որոնք հեռացան միջանցքով, որը տրամադրել էր ուկրաինական կողմը։ Նրանք չկարողացան ապահովել մեր անվտանգությունը, մենք ստիպված եղանք մեկնել Մոլդովայի Հանրապետություն»,- ասել է դեսպանը բելառուսական STV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա ասել է, որ ուկրաինական կողմն արգելափակել է դեսպանատան բոլոր ֆինանսական հաշիվները և ստեղծվել էին անտանելի պայմաններ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր