00:00:00

Ադրբեջանի ու Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Բաքվի առաջարկած կարգավորման 5 կետերը

19:14, 17 մարտ 2022 Աշխարհ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հետռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։

 

Այս մասին հայտնում է minval.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։

Կողմերը, մասնավորապես, քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրագործումը։

 

Նախարարները բարձրացրել են նաեւ Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ հիմնարար սկզբունքների հարցը։ Լը Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր