ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի հեռուն է գնացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին անպատասխանատու հայտարարություններ անելու հարցում։
«Այժմ Իռլանդիան, Մեծ Բրիտանիան կանգնած են արյունարբու բռնապետի, մաքրամաքուր ավազակի դեմ, որը անբարոյական պատերազմ է վարում Ուկրաինայի ժողովրդի դեմ», — հայտարարել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Պուտինին անվանել էր «ռազմական հանցագործ»։ Պեսկովը հայտարարել է, որ այդ խոսքերն անթույլատրելի և աններելի հռետորաբանություն է։ Նա ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ նման հռետորաբանությունը բխում է երկրի առաջնորդից, որի ռումբերից հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել։