«Յոթնյակի» երկրները պատրաստակամություն են հայտնել ավելացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում նրա հատուկ գործողության ֆոնին։ Այս մասին ասված է G7-ի ԱԳ նախարարների խորհրդակցության արդյունքներով Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքներով կողմերը համակարծիք են եղել, որ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները «էական ազդեցություն են ունեցել ՌԴ տնտեսության վրա», նշվում է հաղորդագրության մեջ: Այդ պատժամիջոցներն «ուղղված են նրանց դեմ, ովքեր պատասխանատվություն են կրում Ուկրաինայի վրա անօրինական հարձակման համար, այլ ոչ թե Ռուսաստանի քաղաքացիական հասարակության դեմ», - նշվում է հայտարարության մեջ: «G7 - ը պատրաստ է ուժեղացնել այդ ճնշումը», - նշել են յոթնյակի ԱԳ նախարարները: