00:00:00

Ռուսաստանն ու Իրանը վստահորեն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը

12:56, 17 մարտ 2022 Աշխարհ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի աշխատանքային այցը Մոսկվա միտված էր «պետությունների միջև բազմակողմ համագործակցության լայն շրջանակին»։

Այս մասին հայտնում է regionpress.am-ը։

Քննարկման հիմնական թեման, անկասկած, Վիեննայում ընթացող բանակցություններն էին Իրանի միջուկային ծրագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ։ ԳՀՀԾ-ի շուրջ աշխատանքն այժմ դադարեցված է։
 
Այս մասին գրել են ՌՈՒՍՍՏՐԱՏ միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի փորձագետները:
 
ԱՄՆ-ից Ռուսաստանի գրավոր պարտավորությունների պահանջներից հետո, Վաշինգտոնը պետք է հավաստիանա, որ ռուս-իրանական համագործակցությունը չի դառնա Իրանի և Մոսկվայի վրա ճնշում գործադրելու հերթական լծակը, այսինքն՝ նրան չի անդրադառնա պատժամիջոցների ռեժիմը:
 
Ինչպես նշել են փորձագետները, Սպիտակ տունը լրջորեն տարակուսել է Կրեմլի նման հայտարարությունից, հատկապես, որ դրանք արվել են ուկրաինական ճգնաժամի ֆոնին։
 
Անգամ տեղեկություններ կային, որ ԳՀՀԾ-ն սառեցվելու է, և ԱՄՆ-ն Իրանի համար նոր համաձայնագիր կառաջարկի, բայց առանց Ռուսաստանի մասնակցության։ Նշենք, որ Աբդոլլահիյանի հետ բանակցությունների արդյունքների մասին առաջինը խոսել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։
 
Խոսելով համագործակցության ընդլայնման և ավելի շուտ ԳՀՀԾ-ի լիարժեք իրականացումը վերսկսելու կողմերի ցանկության մասին՝ նախարարը նշել էր, որ Ռուսաստանը ստացել է ԱՄՆ-ի գրավոր երաշխիքները, որոնք արդեն ներառվել են ԳՀՀԾ-ի վերականգնման մասին բուն պայմանավորվածության տեքստում, այսինքն ՝ բանակցությունները դուրս են եկել եզրափակիչ փուլ: Ռուսստրատ ինստիտուտի վերլուծաբանները կարծում են, որ Վաշինգտոնի համաձայնությունը միանգամայն հասկանալի է։
 
ԱՄՆ-ն ամեն կերպ ընդդիմանում է, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա, սակայն իրանական նավթը շատ անհրաժեշտ է համաշխարհային շուկայում, որտեղ նա մրցակցելու է Ռուսաստանի «սև ոսկու» հետ: Սակայն Սպիտակ տունն այս հարցում զգուշավորություն է ցուցաբերում։
 
Եթե Միացյալ Նահանգները ճանաչի Իրանը որպես համաշխարհային քաղաքականության սուբյեկտ, Վաշինգտոնը լրջորեն կխաթարի իր սեփական դիրքերը Մերձավոր Արևելքում, եթե նկատի ունենանք Իսրայելի և Սաուդյան Արաբիայի շահերը, եզրակացրել են փորձագետները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր