00:00:00

Մոսկվան ողջունում է խաղաղ պայմանագրին պատրաստվելու Բաքվի եւ Երեւանի պատրաստակամությունը․ Զախարովա

11:06, 17 մարտ 2022 Աշխարհ

Մոսկվան ողջունում է խաղաղ պայմանագրին պատրաստվելու Բաքվի եւ Երեւանի պատրաստակամությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք Բաքվի եւ Երեւանի պատրաստակամությունը՝ սկսելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ ամեն կերպ աջակցելու նման բանակցային գործընթացին։ Ինչ վերաբերում է դրա ավարտին եւ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետներին, ապա ես կարծում եմ, որ վաղ է խոսել այդ թեմայի շուրջ»,- ասել է Զախարովան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր