00:00:00

Զելենսկին կարծում է, որ երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է

08:54, 17 մարտ 2022 Աշխարհ

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները «բավականին ծանր» են ընթանում, NBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РИА Новости-ն։

Հարցին, թե արդյոք կիսում է ԱՄՆ վարչակազմի մտավախությունները, որ երրորդ համաշխարհային պատերազմը հեշտությամբ կարող է բռնկվել Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին, Զելենսկին պատասխանել է, որ ոչ ոք չգիտի դա, բայց «հավանաբար այն արդեն սկսվել է»:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ իր ժողովրդին համարում է «անպարտելի», իսկ օտարերկրյա զորքերը «չեն կարող ուկրաինացիներից խլել իրենց երկրի արժանապատվությունն ու սերը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր