00:00:00

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են դիվանագիտական ​​կարգավորումն Ուկրաինայում

06:53, 17 մարտ 2022 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ երկրում իրավիճակի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերը, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Քարտուղար Բլինքենը եւ արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն քննարկել են պատերազմի դադարեցման ուղղությամբ շարունակվող դիվանագիտական ​​ջանքերը», - ասվում է Պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ Բլինքենը թարմացված տեղեկատվություն է տրամադրել իր թուրք գործընկերոջն Ուկրաինայի ժողովրդին ԱՄՆ-ի աջակցության եւ Ռուսաստանի դեմ հետագա միջոցների մասին: Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Անկարային՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հանձնառության, ինչպես նաեւ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու Թուրքիայի ջանքերի համար։

Նախօրեին Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան շարունակում է շփումները Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ հրադադարի եւ Թուրքիայի քաղաքացիների տարհանման շուրջ։ Նա նշել է, որ Թուրքիան համագործակցում է երկու երկրների հետ Ուկրաինայից իր քաղաքացիների տարհանման հարցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր