00:00:00

Թուրքիան պատրաստ է իր տարածքում կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը.Չավուշօղլու

14:19, 16 մարտ 2022 Աշխարհ

Թուրքիան պատրաստ է իր տարածքում կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, գրում է ՏԱՍՍ-ը.

«Մենք պատրաստ ենք սիրով հյուրընկալել երկու ղեկավարներին»,- ասել է Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ այս պահին Թուրքիայի շուրջ երկու հարյուր քաղաքացիներ գտնվում են Ուկրաինայի տարբեր քաղաքներում, նրանցից ավելի քան 15 հազարը տարհանվել է.

«Թուրքիան տարհանման օպերացիա է իրականացրել, մենք այդ մարդկանց տարհանել ենք Ռուսաստանի միջոցով»,- ասել է Չավուշօղլուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր