00:00:00

Լավրովը շնորհակալություն է հայտնել Անկարային

11:43, 16 մարտ 2022 Աշխարհ

Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները Ուկրաինայի հարցում չեն համընկնում, սակայն Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի ջանքերը՝ ուղղված ճգնաժամի կարգավորմանը, չորեքշաբթի ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ռիա Նովոստին։

«Եթե մենք խոսում ենք արտաքին քաղաքական հարցերի մասին, ապա այսօր մեզ համար առանցքային թեման Ուկրաինայի իրավիճակն է և դրա շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը»,- ասել է Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների բացման իր խոսքում։

«Գաղտնիք չէ, որ մեր դիրքորոշումներն այս հարցում չեն համընկնում, բայց մենք մեծապես գնահատում և հարգանքով ենք վերաբերվում Թուրքիայի դիրքորոշմանը` փորձել օբյեկտիվորեն մոտենալ ներկայիս ճգնաժամից բխող խնդիրներին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր