Ներկայումս որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը։ Նա երբեք չի նահանջի իր ինքնիշխանության ապահովման հարցում, այս մասին ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, գրում է Ռիա Նովոստին։
«Մեր երկիրն այժմ իսկապես պատմական պահ է ապրում, որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը, նրա ապագա տեղը աշխարհում», - ասել է Նարիշկինը ԿԳՆ պատմական կրթության փորձագիտական խորհրդում: Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ «Ռուսաստանի զարգացման հիմնական գործոնը, նրա հազարամյա պատմության առանցքը եղել և մնում է ինքնիշխանությունը՝ սեփական ճակատագիրը ինքնուրույն, ազատ և գիտակցաբար որոշելու իրավունքը»։