Սենատը երեկ միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին որպես ռազմական հանցագործ, գրում է Reuters-ը:
Բանաձևը, որը ներկայացրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, ստացել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների միաձայն աջակցությունը։
Բանաձևը կոչ է անում Հաագայի դատարանին և այլ երկրներին հետաքննություն անցկացնելու «ռուսական ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարվել են Ուկրաինա ներխուժման ժամանակ».
«Մենք բոլորս այս պալատում միավորվեցինք՝ ասելու, որ Վլադիմիր Պուտինը չի կարող խուսափել պատասխանատվությունից՝ ուկրաինացի ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների համար»,- ասել է Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը: