Կրեմլը դեռևս ձեռնպահ կմնա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարների վերաբերյալ կանխատեսումներ անել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք առայժմ չենք ուզում կանխատեսումներ անել։ Կսպասենք, մինչև կլինեն շոշափելի արդյունքներ, որոնց մասին հնարավոր կլինի տեղեկացնել առաջին հերթին երկու երկրների հանրությանը»։